ՎՍՏԱՀԵՔ ՁԵՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳԱԶԻ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻՆ
ԳԱԲՄԱՍ ընկերությունն ուրախ է ողջունելու Ձեզ իր կայքի էջերում:
Հետևելով տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրման ոլորտում համաշխարհային ժամանակակից միտումներին` մեր ընկերությունն արդեն մոտ 10 տարի է, առաջարկում է իր ծառայությունների լայն սպեկտրը հայաստանյան շուկայում:
Հանդիսանալով Հայաստանի ամենահին ու անվերապահորեն առաջատար ընկերությունը` ԳԱԲՄԱՍՆ իրականացնում է տրանսպորտային միջոցների գազաբալոնային համակարգի հետ կապված ծառայությունների ողջ շղթան` տեղադրում, փորձարկում, կարգավորում, սպասարկում, լիցքավորում: Եվ այդ ամենը բարձրորակ գազի բալոններով ու համալրող սարքավորումներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնակազմով, եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից լաբորատորիայով և, որ ամենակարևորն է, այս բնագավառում, ապահովության բացառիկ երաշխիքների տրամադրմամբ:
Մենք մեր պարտքն ենք համարում պաշտպանել յուրաքանչյուր հաճախորդի շահը: ԳԱԲՄԱՍԸ խորհուրդ է տալիս միշտ ստուգել գազի բալոնները և մաղթում անվտանգ երթևեկություն:

Ինչո՞ւ պետք է ավտոմեքենայի վրա տեղադրել գազաբալոնային սարքավորում
- 8 հիմնավորում, որ բերում են ԳԱԲՄԱՍԻ մասնագետները.
- գազաբալոնային սարքավորումները բենզինի համեմատ` ավելի մատչելի են,
- 2-3 անգամ ավելի էժան են,
- էկոլոգիապես ավելի մաքուր են և անվտանգ` առողջության համար,
- գազի մեջ ավելի քիչ են կապարն ու այլ վտանգավոր նյութերը, որոնք առկա են բենզինի մեջ,
- գազի բալոնի ու սարքավորման տեղակայումը ավելի քիչ է ծանրաբեռնում շարժամխոցային համակարգը,
- գազի տեղադրմամբ բացառվում է մոմերի, փականների և սողնակների տաքացումը,
- գազաբալոնային սարքավորման ճիշտ տեղադրումը նպաստում է շարժիչի փափուկ և հարթ աշխատանքին,
- գազաբալոնային սարքավորմամբ ավտոմեքենան դառնում է երկվառելիքային` գազով և բենզինով աշխատող:
Keywords: gaz, gazi balon, gazi balonner, gazabalonneri aparik texadrum

